Վախճանվել է պատմաբան Բաբկեն Հարությունյանը
Բաբկեն Հարությունի Հարությունյան, ժամանակակից հայ պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ: Բաբկեն Հարությունի Հարությունյանը ծնվել է 1941 թ Երևանում' Մեծ եղեռնի ժամանակ սպանդից հրաշքով մազապուրծ վանեցիների ավանդապահ և ուսումնասեր ընտանիքում: 1958 թվին Երևանի Հր. Աճառյանի անվան թիվ 72 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո նույն տարում նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը, որն ավարտել է ժամկետից շուտ' 1962 թվականին, գերազանցության դիպլոմով: 1963-1966 թթ ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում: 1968 թվին պաշտպանել է թեկանածուական ատենախոսություն' «Վայոց ձորը հնագույն ժամանակներից մինչև 1045 թվականը» խորագրով: Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ' 1972-1977 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: Տարիների գիտահետազոտական տքնաջան պրպտումների արգասիք «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի (արևմտյան և հարավային աշխարհներ)» դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1993 թվին: 2005 թվին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2006 թվին ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ: 1969 թ առ այսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանում, 1993-1994 թթ դասախոսել է նաև Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, իսկ 1995-1996 թթ' ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում: 1970-1971 թթ նա եղել է ԵՊՀ արտասահմանյան ուսանողների հետ աշխատանքների գծով դեկան, 1983-1985 թթ' նույն բուհի կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ: Տարիներ շարունակ նա ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող խորհրդի փոխնախագ:Բ. Հարությունյանն արժանացել է Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, նոբելյան մրցանակակիր «Ալբերտ Շվայցերի» մեդալի, «Եկատերինա Մեծ» և «Ոսկե արծիվ ոսկի թագով» գերմանական շքանշանների: 2006 թ ն րան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2009-ին' ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
Վախճանվել է 2012 թվականի փետրվարի 26-ի: