Այսօր ականավոր բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան օրն է
Վահագն Դավթյան (Օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) - 21 փետրվարի, 1996, Երևան), հայ բանաստեղծ։
Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան)։ Հայրենադարձվելով՝ 1932 թվականից ապրել է Երևանում՝ Արաբկիր թաղամասում։ Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1970), թերթի խմբագիր։Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ «Առաջին սեր» (1947), «Աշխարհի առավոտը» (1950) բանաստեղծությունների հավաքածուներում արտահայտված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակցի հայրենասիրական զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ։
«Ճանապարհ սրտի միջով» (1952) պոեմը նվիրված է Սովետական Միության Հերոս Ու. Ավետիսյանի հիշատակին։ «Լուսաբացը լեռներում» (1957), «Ամառային ամպրոպ» (1964), «Գինու երգը» (1966) և այլ բանաստեղծություններում հեղինակը խորը ներթափանցում է ժամանակակցի բարոյական աշխարհը։ Քաղաքացիությամբ և քնարերգությամբ է ողողված «Թոնդրիկցիներ» պատմական վեպը, որը գրվել է 1961 թվականին, նվիրված է միջնադարյան Հայաստանի պատմական իրադարձություններին։ 1969 թվականին տպագրեց «Ծուխ ծխանի» պատմական վեպերի գիրքը։
Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Շ. Պետեֆիի, Ա. Բլոկի, Ա. Կիրակոսյանի բանաստեղծություններից և վեպերից։
Վահագն Դավթյանի ստեղծագործության հիմնական թեմաներն են հայրենիքը, մարդը, նրա աշխատանքն ու հույզերը։Վախճանվել է 1996 թվականին Երևանում։
Գրել է քնարական բանաստեղծություն, բալլադ, ասք, պոեմ։ Դավթյանի երկերում ընդգծվում են սերը, հողի և աշխատանքի պոեզիան, բնությունը, պատմության առավել դրամատիկ դրվագները, ասքերը։ Գրել է ակնարկներ հրապարախոսական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր և այլն։