Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքն այցելել է Թուրքիայում բուժվող ադրբեջանցի զինծառայողներին
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքն այսօր առավոտյան այցելել է Թուրքիայում բուժվող ադրբեջանցի 3 զինծառայողներին:
Ադրբեջանցի զինծառայողները վիրավորվել էին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ օգոստոսի 8-ին: Նա վիրավոր ադրբեջանցի զինծառայողներին արագ ապաքինում է մաղթել:
Վիրավոր ադրբեջանցի զինծառայողներին էր այցելել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: