Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել Twitter-ում (տեսանյութ)
Տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի Xscape ալբոմի :A Place With No Name" երգի տեսահոլովակի պրեմիերան: Ալբոմը թողարկվել էր հետմահու: Պրեմիերան տեղի է ունեցել Twitter միկրոբլոգերների ցանցում: Այս իրադարձությունը դարձել է այդ սոցցանցում երաժշտական տեսահոլովակի առաջին պրեմիերան:
Այս տեսահոլովակը միաժամանակ ցուցադրել են Նյու Յորքի Թայմս Սքուերի էկրանին: "A Place With No Name" երգը Ջեքսոնը ձայնագրել է 1998 թվականին՝ 1972 թվականին թողարկված America խմբի "A Horse With No Name" հիթի տպավորության ներքո:
Երգը թողարկվել է միայն 2014-ին՝ Ջեքսոնի Xscape անվանումով հետմահու ալբոմում: Տեսահոլովակի հեղինակը հանդիսանում է Սեմյուել Բեերը, ով նկարահանել է "Smells Like Teen Spirit"-ի տեսահոլովակը Nirvana-ի համար, Angels-ի տեսահոլովակը՝ Ռոբի Ուիլյամսի և "What Goes Around… Comes Around"-ի տեսահոլովակը՝ Ջասթին Թիմբերլեյքի համար:
Նոր տեսահոլովակում ներառված են կադրեր, որոնք նկարվել են 1992 թվականին՝ "In The Closet" երգի տեսահոլովակի ստեղծման ժամանակ:
Տեսահոլովակը՝ այստեղ: