Ռուսական «Ձայնը» նախագծի մարզիչների անուններն արդեն հայտնի են
Ռուսական «Ձայնը» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի նախընտրական փուլերն արդեն ավարտին են մոտենում: Ինչպես հաղորդել է ռուսական Առաջին ալիքի երաշժտական գծով տնօրեն Յուրի Ակսյուտան` մարզիչների անունները հայտնի են:
Մարզիչների կազմը նույնն է, ինչ երկրորդ եթերաշրջանինը. Լեոնիդ Ագուտին, Ալեքսանդր Գրադսկի, Դիմա Բիլան, Պելագեա:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Հիշեցնենք, որ դեռ երկրորդ եթերաշրջանի վարտի ժամանակ Լեոնիդ Ագուտինն ու Ալեքսանդր Գրադսկին ասել էին, որ հնարավոր է հաջորդ եթերաշրջանին որպես մարզիչ հանդես չգան: