«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները սպառնալիքներ են հնչեցրել Թուրքիայի հասցեին
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները մեղադրում են Թուրքիային, որ վերջինս փակել է Եփրատ գետի հոսքը, ինչի հետևանքով ջուր չի հասնում Սիրիայի հյուսիս: Հենց այդ հատվածում է գտնվում ահաբեկիչների գլխավոր հենակետը՝ Ռակկա քաղաքը: Գրում է Russian.rt.com-ը:
Ահաբեկիչները սպառնում են վերացնել կառույցը, եթե Անկարան չբացի պատնեշը:
Ահաբեկիչները սպառնալիքներ հնչեցնելով Թուրքիայի հասցեին՝ ենթադրում են, որ Անկարան պետք է վերանայի իր որոշումը Եփրատի պատնեշի վերաբերյալ, որն ավելի վաղ փակվել էր: Հակառակ դեպքում նրանք խոստանում են «ազետել» Ստամբուլին և ինքնուրույն վերացնել արգելքը: