Էրդողանը դարձել է Թուրքիայի առաջին նախագահը, ով ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը դարձավ թուրք առաջին նախագահը, ով ընտրվեց ուղղակի քվեարկությամբ, որը բերեց նախագահական ընտրությունների մի նոր ձև, որի մասին նա վաղուց էր երազում: Էրդողանը, ով ծառայել է որպես վարչապետ ավելի քան 10 տարի, ընտրությունների արդյունքում հավաքել է ձայների 52 տոկոսը,ինչը 13 միավորով ավելին է մրցակիցներից:
Այսպիսով, երկրորդ փուլ ընտրությունների անհրաժեշտություն չի լինելու: «Այսօր մի նոր օր է, այսօր կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիայի կյանքում, այսօր Թուրքիայի վերածննդի օրն է»,-ասել է Էրդողանը իր հազարավոր աջակիցներին, ովքեր հավաքվել էին Անկարայում գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատշգամբի տակ:
«Ես ուզում եմ ընդգծեմ, որ ես պետք է նախագահեմ 77 միլիոն մարդու, այլ ոչ թե միայն նրանց, ովքեր ընտրել են ինձ: Ես պետք է լինեմ նախագահ, ով կաշխատի դրոշի համար, երկրի համար, ժողովրդի համար»,-ասել է նա՝ խոստանալով հաշտության և խաղաղության ժամանակաշրջան: