Թուրքիայի նոր նախագահն Էրդողանն է
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է,որ երկրի նոր նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է,ով հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում: Հաղորդում է Reuters գործակալությունը:
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում», - հայտնել է Բոզդաղը:
Ավելի վաղ հաղորդվել էր,որ նախագահական ընտրություններում Էրդողանը հավաքել է 53,23% ձայն: