Թուրքիայում նախագահին առաջին անգամ ընտրել է ժողովուրդը
Թուրքիայի գործող նախագահ Աբդուլա Գյուլը քվեարկել է Թուրքիայի 12-րդ նախագահի օգտին:
Նա ընտրատեղամաս ներկայացել է կնոջ հետ: Երկրի նախագահը հայտարարել է, որ ինքը խորհրդարանի կողմից ընտրված վերջին նախագահն է:
«7 տարի առաջ, նախագահական ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել ապօրինի ու հակաժողովրդական միջոցառումներ: Այն ժամանակ մենք զգացինք , որ հարկավոր է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնել, որի արդյունքում այսօր, երկրի նախագահին ընտրում է հենց ժողովուրդը»,-ասել է Գյուլը:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: