Թուրքիայում մեկնարկում են առաջին ուղիղ նախագահական ընտրությունները
Թուրքիայում մեկնարկում են առաջին ուղիղ նախագահական ընտրությունները:
Ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ժողովրդա-հանրապետական և Ազգային գործողությունների կուսակցություններից ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն, որը ստացել է ևս 3 ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը:
Իսկ Քրդամետ ժողովրդա-ժողովրդավարական կուսակցությունը առաջադրել է իր թեկնածուին՝ Սելահաթին Դեմիրթաշին:
Հաղթանակի համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 50+1 ձայն: Հակառակ դեպքում օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ: