Թուրքիայում առաջին անգամ նախագահական ուղիղ ընտրություններ են սկսում
Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեկնարկում են ուղիղ նախագահական ընտրությունները: Այս մասին գրում է РИА Новости տեղեկատվական կայքը:
Նախագահական այս ընտրությունները կդառնան առաջին համաժողովովրդական ընտրությունները. Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր (1923թ.) նախագահին ընտրում էր խորհրդարանը:
Ընտրատեղամասերը կբացվեն կիրակի` 09:00-ից մինչ 18:00:
Ընդհանուր առմամբ պետք է քվեարկի 52,9 միլիոն ընտրող: Նրանց համար բաց կլինի 165,1 ընտատեղամաս: