Ես չեմ ուզում «Օբամայի ոտքերն» ուտել. Սերգեյ Զվերև
ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ռուսական արտադրանքի դեմ կիրառվող պատժամիջոցներn իրարամերժ կարծիքներ են առաջացրել: Ոմանք անհանգստանում են, որ իրենց սառնարաներից կպակասի արտասահմանյան սիրելի դելիկատեսերը:
Մյուսներն էլ ուրախ են, որ վերջապես տեղական արտադրանքից կօգտնվեն:
Սերգեյ Զվերևն իմանալով պատժամիջոցների մասին` աջակցել է քաղաքական գործիչների որոշմանը:
«Ձեզ չգիտեմ, բայց ես չեմ ուզում «Օբամայի ոտքերն» ուտել: Ես սիրում եմ մերը. թևերն ու ոտքերը»,- ասել է երգիչը` նայելով հավի ճտերին:
Զվերևն իր կարծիքն է արտահայտել օտարերկրյա արտադրանքի դեմ պատժամիջոցների մասին:
«Դա արդեն մեր քննարկելու հարց չէ: Եթե նախագահն այդպես է որոշել , նշանակում է` դա անխուսափելի է եղել: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ կյանքը չի փոխվում: Ես ինչպես միշտ օգտվում եմ ռուսական արտադրանքից»,-ասել է Զվերևը:
Այս մասին գրում է Super.ru-ն: