Ինչո՞ւ ՀԱԿ-ը հանրահավաք չի անի
«2008 թվականի մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր և կարևորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսևորման հրամայականը՝ «Հայ ազգային կոնգրեսը» նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը և, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին և համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում և իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին։»:
Այս գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է Համլետ Աբրահամյանը: