Ռուսաստանն Ադրբեջանի կողմից պատվիրված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Բաքու
Ադրբեջանական АПА գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Уралвагонзавод» ընկերությունը մոտակա օրերիn Բաքու կուղարկի Ադրբեջանի կողմից պատվիրած ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը: Գրում է Ru.apa.az-ը:
Ուղարկվող տեխնիկայի երկրորդ խմբաքանակում ներառված են ծանր ТОС-1А «Солнцепёк» կրականետ համակարգեր, որում ներառված է վեց մեքենա:
Բացի այդ, Ադրբեջան կուղարկվեն "ТММ"-6 ծանր մեխանիզացված կամուրջներ և երեք միավոր "ИМР-3М" պատնեշող ինժեներական մեքենաներ:
ТОС-1А «Солнцепёк» կրականետ համակարգի կրակի հեռավորությունը կազմում է 6 հազար կմ: