Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին. Դավութօղլու
Թուրքիան միշտ աջակցելէ Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Դավութօղլուն հայտարարել է, որ տեղի է ունեցել հեռախոսային բանակցություններ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ և հայտնել նրան, որ Թուրքիան շարունակելու է իր եղբայրական աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը Հարավային Կովկասում, նաև հետևանքն է Ուկրաինայում ծավալված լարված գործողությունների: