Ադրբեջանական բանակում զինվոր է մահացել
Ադրբեջանական բանակը կրել է ևս մեկ ոչ մարտական կորուստ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը:
Ըստ տեղեկությունների` միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության N զորամասերից մեկում:
Զինվոր Սեյրան Էնուլլա օղլու Հանիֆաևան, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է սրտի սուր անբավարարությունից: Դեպքի կապակցությամբ տարվում է քննություն:
Հ.Գ. Փաստորեն ադրբեջանական բանակի զինվորները չափից դուրս շատ թույլ սրտանոթային համակարգ ունեն և հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ ձեռնարկելիս սրտի սուր անբավարարություն են ունենում և հանկարծամահ լինում: