Թուրքիայում այսօր «լռության օր» է
Թուրքիայում օգոստոսի 10-ին կկայանան նախագահական ընտրությունները: Դրան ընդառաջ այսօր երկրում «լռության օր» է՝ արգելված է ցանկացած քարոզչություն: Այս ընտրությունները բացառիկ են:
Հանրապետության հռչակումից ի վեր այստեղ նախագահ է ընտրել խորհրդարանը:
Ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու. գործող վարչապետ, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և «Ազգերի ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության համանախագահ Սելյահաթթին Դեմիրթաշը: