Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը մահացել է. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մահացել է երեկ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան «պատճառ է հանդիսացել» սրտանոթային սուր անբավարարությունը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Հիշեցնենք, երեկ Ադրբեջանում գերեվարվել էր Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ում Ադրբեջանի ՊՆ-ն նրան ներկայացնում էր որպես դիվերսանտ: