Ադրբեջանում ևս մեկ իրավապաշտպան է ձերբակալվել
Օգոստոսի 8-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Իրավական հասարակության լուսավորում» կազմակերպության ղեկավար Ինտիգամ Ալիևը: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն` հղում անելով Bizimyol.info-ին:
Համաձայն ստացված տեղեկությունների` Ալիևին ձերբակալել են իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով, որին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու մեջ:
Մինչ ձերբակալությունը դատախազության աշխատակիցները խուզարկել են իրավապաշտպանի տունը: Ինչպես հայտնի է իրավապաշտպանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանության ամենախիստ քննադատներից է:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթում ձերբակալվել էին մի քանի իրավապաշտպան Լեյլա Յունսը, Արիֆ Յունուսը և Ռասուլ Ջաֆարովը: