Թուրքիայի ընդդիմությունը պատրաստվում է դատի տալ Էրդողանին՝ հակահայկական հայտարարության համար
NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ների կողմից իր հասցեին եղել են վիրավորական հրապարակումներ:
Նա, մասնավորապես նշել է, որ իրեն անվանել են և՛ թուրք, և՛ վրացի, բայց ամենավիրավորականը եղել է այն, երբ իրեն անվանել են հայ: Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հակահայկական հայտարարությունը շարունակում է քննարկել թուրք հասարակությունը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը հայտարարել է, թե պատրաստվում է դատի տալ Էրդողանին: Վարչապետի հայտարարությանն անդրադարձել է նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Կուսակցության փոխնախագահ Թուղրուլ Թյուրքեշը գրավոր հարցապնդում է ներկայացրել նախագահի թեկնածու Էրդողանին՝ հարցնելով. «Հայ լինելն արդյո՞ք հանցանք է»: