Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը վիրահատվել է
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը վիրահատվել է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Վիրաբուժական միջամտության պատճառը մեջքի ցավերն են եղել:
Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով "France-3" հեռուստաալիքին: Դերասանը հոսպիտալացվել էր օգոստոսի 3-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր` օգոստոսի 6-ին:
Դերասանը 78 տարեկան է: Նա 2013 թվականին ևս հայտնվել էր հիվանդանոցում սրտի առիթմիայի պատճառով: Այն ժամանակ նա չէր վիրահատվել և արագ վերադարձել էր առօրյա կյանքին: