Ադրբեջանական բանակում վիրավորվել է ևս մեկ զինվոր
Որպես արդյունք ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիայի, հարձակվող կողմը կրկին վիրավորներ է ունեցել սահմանին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի ունեցել այն ժամանակ, երբ խախտվել է զինադադարով հաստատված պայմանները և ադրբեջանական դիվերսիան փորձել է հարձակում գործել հայկական կողմի վրա:
20-ամյա ադրբեջանցի զինվոր Ֆարհադ Ազադ օղլի Ռահիմովը ստացել է հրազենային վիրավորում: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները վիրավորի վիճակը գնահատել են բավարար:
Հիշեցնենք, որ գիշերը կազմակերպված դիվերսիոն հարձակման արդյունքում ադրբեջանական կողմը տվել էր 1 զոհ և մի քանի վիրավոր:
Հ.Գ. Ադրբեջանական կողմը երևի թե որոշել է իրենց ազգային տոների կապակցությամբ մեծ տոնախմբություն կազմակերպել, սակայն կենդանիների փոխարեն ամեն օր իր զինվորներից մեկին է մատաղ անում: