Եվս մեկ զոհ` ադրբեջանական բանակում
Ադրբեջանական բանակը կորցրել է ևս մեկ զինվոր: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: Ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում սահմանի առաջնային գծում հարձակում իրականացնելու պահին սպանվել է Ադրբեջանի բանակի զինվոր Տարլանլի Սահիլ Յաշար օղլուն:
Դեպքի առնչությամբ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ըստ ադրբեջանական որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական բանակի ընդհանուր կորուստը կազմել է 16 զինվոր:
Հ.Գ. Ադրբեջանը մոռանում է, զենքը խաղալիք չէ և ամեն պատահած արական սեռի ներկայացուցչի ձեռքին դնելու միջոց չէ, քանի որ այդ դեպքերում նրանց առաջ կանգնում են իսկական զինվորներ: