Էլայջա Վուդը կնկարահանվի Բրեք Այսների ֆիլմում
Էլայջա Վուդը ընդգրկվել է The Last Witch Hunter ֆիլմի դերասանական կազմում, այս մասին հայտնում է Deadline-ը:
Կինոնկարը պլանավորվում է թողարկել 2016 թվականին: Գլխավոր դերում հանդես կգա Վին Դիզելը:
Պրոյեկտին կմասնակցեն նաև մայքլ Քեյնը և Ռոուզ Լեսլին: Ֆիլմը կնկարահանի Ռեժիսոր Բրեք Այսները:
հիշեցնենք, որ ամերիկացի դերասան Էլայջա Վուդը, ով սկսել է նկարահանվել ֆիլմերում մանկուց, մեծ հայտնություն ձեռքբերեց Ֆրոդոյի դերը կատարելուց հետո «Մատանիների տիրակալ» եռերգությունում: