Գի դը Մոպասան. խոսքեր, որոնք ստիպում են մտածել
Իսկ սիրտը կարող է հաճախ հուզվել որևէ ուրիշ էակի հանդիպումից, որովհետև մարդիկ միմյանց նկատմամբ կրում են կամ ձգողական, կամ վանողական զգացումներ:
Ոչինչ չի կարելի բռնել, ոչինչ չի կարելի պահել: Մարդ նույնիսկ ժամանակ չի ունենում վայելելու այն, ինչ լավն է: Իսկույն վրա է հասնում վերջը:
Մարդ երբ սիրում է, չկա ավելի լավ բան, քան տալ, միշտ տալ ամեն ինչ, իր կյանքը, իր միտքը, իր մարմինը, ամեն ինչ, որ մարդ ունի և լիովին զգալ, որ տալիս է, և պատրաստ է լինել էլ ավելին տալու:
Այս աշխարհում պատերազմ անում են միայն խաղաղության համար:
Երբ մարդ երիտասարդ է, նա կարող է սիրել հեռվից' նամակներով, խոհերով, զմայլագին երազներով, գուցե զգալով, որ կյանքը դեռ առջևում է, որովհետև մարդ այն ժամանակ ապրում է ոչ այնքան սրտի պահանջներով, որքան կրքով:
Մարդ սիրում է իր մորը գրեթե առանց գիտակցելու, առանց զգալու, որովհետև դա նույնքան բնական է, որքան հենց կյանքը: Եվ միայն վերջին հրաժեշտի ժամանակ նկատում ես, թե որքան խորն են հենց այդ սիրո արմատները: Ոչ մի ուրիշ գորովանք չի կարելի համեմատել դրա հետ, որովհետև բոլոր մյուսները պատահական են, իսկ դա՝ բնածին, բոլոր մյուսները մեզ պարտադրվում են ավելի ուշ' կյանքի զանազան հանգամանքերով, իսկ դա ապրում է մեր գոյության առաջին իսկ օրից հենց մեր արյան մեջ:Եվ հետո…և հետո մարդը միայն մորը չէ, որ կորցնում է, այլ նրա հետ միասին կիսով չափ անհետանում է նրա մանկությունը, որովհետև մեր կյանքը, մեր փոքրիկ մանկական կյանքը, նույնքան նրան է պատկանում, որքան և մեզ:
Մարդիկ միշտ ուրիշներին են վերագրում սեփական մտածելակերպը և կարծում են, որ նրանք պատրաստ են անելու այնպես, ինչպես իրենք կանեին նրանց տեղում: