Նոր սկանդալ` Թուրքիայում. ձերբակալվել է ոստիկանության 30 աշխատակից
Թուրքիայի 13 նահանգում այսօր հատուկ գործողություներ են իրականացվել, որի արդյունքում ձերբակալվել են իրավապահ մարմինների աշխատակիցներ, ովքեր մեղադրվում են քաղաքացիների հեռախոսազրույցներն անօրինական ձևով գաղտնալսելու մեջ:
Ինչպես հայտնել են տեղի ԶԼՄ-ները` ձերբակալվածների թիվը 33-ի է հասել:
Հատուկ գործողության առաջին փուը կատարվել է Ստամբուլում: Ձերբակալվածների մեջ նաև տարածաշրջանային անվտանգության ծառայողներ են եղել:Վերջին երկու շաբաթում, Թուրքիայում արդեն երկրորդ անգամն է հատուկ գործողություններ կազմակերպվում: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: