Այսօր ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի ծննդյան օրն է
Գի դը Մոպասան (ֆր.՝ Guy de Maupassant [ɡi də mopaˈsɑ̃], լրիվ անունը - Անրի-Ռենե-Ալբեր-Գի դը Մոպասան (անգլ.՝ Henry-René-Albert-Guy de Maupassant); 1850թ. օգոստոսի 5 - 1893 թ. հուլիսի 6), ֆրանսիացի գրող, XIX դարի 60-90-ական թթ. Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել Մոպասանի բազմաթիվ ստեղծագործություններ:
Գի դը Մոպասանը ծնվել է 1850թ. օգոստոսի 5-ին Դյեպա քաղաքի շրջակայքում՝ Միրոմենիլում։ Նրա հայրը՝ Գյուստավ դը Մոպասանը, պատկանում էր Լոթարինգյանների ազնվական ընտանիքին։ Նա ամուսնացավ Լաուրա լե Պուատվենի հետ, ով էլ բուրժուական ընտանիքից էր։ Մոպասանը մանկուց տարբերվել է հիանալի առողջությամբ, չնայած նրա մայրը տառապում էր նևրոզով, իսկ կրտսեր եղբայրը (մասնագիտությամբ բժիշկ) մահացավ հոգեբուժարանում։ Սեմինարիայում կարճաժամկետ սովորելուց հետո այնտեղից հեռացվեց և տեղափոխվեց Ռուանի լիցե։ Լիցեում սովորելու տարիներին Մոպասանը մտերմացավ պոետ Լուի Բույեի և Ֆլոբերի հետ, ով էլ դարձավ երիտասարդի ուսուցիչը։ 1869 թ. ավարտելով լիցեն, խորհրդակցելով մոր և Ֆլոբերի հետ՝ նա ուղևորվեց Փարիզ՝ իրավագիտություն ուսումնասիրելու։ Սակայն պատերազմը խախտեց բոլոր պլանները։
Միանալով ֆրանս-պրուսական բանակին որպես շարքային զինվոր՝ Մոպասանը լրացրեց իր ուսումը կարդալով. նրան հատկապես հետաքրքրեցին բնական գիտությունները։
Ընտանիքի սնանկացումը ստիպեց Մոպասանին ծովային նախարարությունում պաշտոնի անցնել, որտեղ էլ աշխատեց մոտ 10 տարի։ Ավելի քան վեց տարի նա ստեղծագործում էր, մշակում էր և պատռում էր իր գործերը, սակայն նա համարձակվեց տպագրվել այն բանից հետո, երբ Գյուստավ Ֆլոբերը համարեց իր ստեղծագործությունները բավականաչափ հասուն և հետևողական։
Մոպասանի առաջին պատմվածքը դուրս եկավ 1880թ. «Les soirées de Médan» ժաղովածուում Զոլայի, Ալեկսիսի, Սեարի, Էնիկայի և Գյուիսմանսի ստեղծագործությունների հետ մեկտեղ։ Սկսնակ գրողը ապշեցրեց իր «Boule de suif» ստեղծագործությամբ մի շարք գրական խմբակներ։ Նույն թվականին Մոպասանը տպագրեց «Բանաստեղծություններ»(«Des vers») (1880) ժողովածուն, որում մեծ տեղ ունեն «Le mur», «Au bord de l’eau», «Désirs» и «Vénus rustique» բանաստեղծությունները։ Այս ժողովածուում տեղադրված դրամատուրգիական փորձը («Histoire du vieux temps») թույլ տվեց Մոպասանին դառնալ «Գոլուա»(«Gaulois») թերթի ժամանակագիր։ Հենց այս ժամանակ նա թողեց ծովային նախարարությունում իր պաշտոնը։ Թեև Մոպասանը իր գրական կարիերայի սկզբում Զոլայի հետևորդ լինելու համբավ ուներ, նա «նատուրալիստական» դպրոցի կողմնակից չէր՝ ընդունելով այն նեղ և միակողմանի։ «Pierre et Jean» վապի նախաբանում Մոպասանը դատապարտում է դոկտրինյոր իրատեսությունը և իր արվեստի հիմնական մասը համարում է այն արվեստը, որը հստակ և համոզիչ վերարտադրում է ընթերցողին իրականության նկատմամբ իր սուբյեկտիվ տեսակետները։
1884թ-ից Մոպասանի մոտ սկսվում են նյարդային ջղագարություններ. աճող հիասթափուփյան պատճառով նա ընկնում է անահնգիստ իդեալիզմի աշխարհ։ Այս տրամադրությունը հաղորդվել է մի շարք պատմվածքներում, ինչպիսիք է «Օրլյա» (Horla) պատմվածքը։ Սակայն հոգեկան հանգստը չեն կարողանում վերականգնել ո՛չ աշխարհիկ հաջողությունները, ո՛չ «Revue des Deux Mondes»-ի հետ համագործակցությունը, ո՛չ «La Paix du ménage» կատակերգության համար ստացված ակադեմիական մրցանակը։ 1891թ. դեկտեմբերին նյարդային ջղագարությունների արդյունքում Մոպասանը մահափորձ կատարեց։ Պասի մոտ գտնվող հոգեբուժարանում սկզբնական շրջանում Մոպասանի գիտակցությունը վերադառնում էր, սակայն շուտով ջղագարությունները հաճախակի են դառնում։ Նա մահացավ ուղեղի կաթվածից։