Սանդրա Բալոքը գլխավորել է "Forbes" ամսագրի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշային ցուցակը
Ալֆոնսո Կուարոնայի «Ձգողականություն» օսկարակիր ֆիլմի ամերիկացի դերասանուհի Սանդրա Բալոքը գլխավորել է "Forbes" ամսագրի 100 ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշային ցուցակը: Գրում է Russian.rt.com-ը:
Խմբագրության տվյալներով՝ 2013թ. հունիս ամսից մինչև 2014թ. նույն ժամանակահատվածը Բալոքը վաստակել է 51մլն. դոլար:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Սոված խաղեր» ֆիլմի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ում տարեկան եկամուտը կազմել է 34մլն. դոլար:
Լավագույն եռյակը 31մլն. դոլարով փակում է Ջենիֆեր Էնիսթոնը: