Ադրբեջանում սկսվել է քվեարկություն
Ադրբեջանում սկսվել է քվեարկություն: Քվեաարկությունը սկսվել է Ադրբեջանի ժամանակով 08.00-ին և կավարտվի 17.00-ին: Թուրքիայի քաղաքացիները, որոնք բնակություն են հաստատել Ադրբեջանում, այսօր՝ կիրակի օրը, սկսել է նախագահի իրենց ընտրությունը:
Քվեարկությանը մասնակցում են միայն Թուրքիայի այն քաղաքացիները, որոնք մինչև այս տարվա հուլիսի 9-ը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում անցել են օն-լայն գրանցում: Ադրբեջանում բնակվող Թուրքիայի 15536 քաղաքացիներից քվեարկությանը կմասնակցեն 6305 մարդ: Նրանցից 5611 կքվեարկի Բաքվում, 291-ը՝ Նախիջևանում, 403-ը՝ Գյանջայում:
Այսօր քվեարկություն տեղի կունենան նաևԱլբանիայում, Բահրեյնում, Բոսնիա և Հերցոգովինայում, Չեխիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Իրանում, Իռլանդիայում, Իսպանիայում, Քուվեյթում, Եգիպտոսում, Ուզբեկստանում, Լեհաստանում, Սուդանում, Թունիասում, Ուկրաինայում, Օմանում, Հորդանանում, Նոր Զելանդիայում, որտեղ ապրում են Թուրքիայի քաղաքացիներ:
Հուլիսի 31-ին քվեարկություն էր տեղի ունեցել Ռուսաստանում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Հոլանդիայում, Իսրայելում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լիբիայում, Ռումինիայում, Սաուդիան Արաբիայում և Թուրքմենստանում, որտեղ ապրում են Թուրքիայի քաղաքացիներ: