Ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան հետ կապված բողոքի ակցիայի կոչերը իշխանությունները կապում են ներքին իրավիճակը սրելու հետ
Ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան հետ կապված բողոքի ակցիայի կոչերը իշխանությունները կապում են ներքին իրավիճակը սրելու հետ, և սկսել են ձերբակալել նման կոչեր հնչեցնողներին:
Սաաթլըի շրջանում բերման է ենթարկվել ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռուսլան Նասիրլիի հայրը: Նշվում է, որ Ռուսլան Նասիրլին նախօրեին երիտասարդությանը բողոքի ակցիաների կոչ էր արել' կապված բանակում մեծ թվով զինծառայողների մահվան հետ:
Ադրբեջանական ընդդիմությունը ցանկանում է կրկնել նախանցյալ տարվա մարտին Բաքվի կենտրոնում զինվորների մահերի դեմ երիտասարդական բողոքի ակցիաները: