ԱՄՆ-ում կնկարահանվի ֆիլմ Kiss ռոք խմբի մասին
ԱՄՆ-ում կնկարահանվի ֆիլմ լեգենդար Kiss ռոք խմբի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը ` հղում անելով խմբի անդամ Ջին Սիմոնսին:
Cadillac High ֆիլմի նկարահանումները կսկսվեն մոտ ապագայում:
Կինոնկարի համաշխարհային էկրաններ բարձրանալու օրը դեռևս հայտնի չէ: «Ֆիլմը ամբողջովին ֆինանսավորված է և գտնվում է նկարահանումների նախապատրաստման փուլում», - ասել է Սիմոնսը: Նա հաստատել է, որ աշխատանքներին մասնակցում են նաև իրենք երաժիշտները, սակայն պարզ չէ, թե որ կազմով: