Ո՞ր դեպքում կհեռացվի դասադուլ հայտարարած ուսանողը և իրականում ի՞նչ է տեղի ունեցել
Operativ.am-ի թղթակիցը, զրուցելով Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանի հետ, պարզաբանում է մամուլում շրջանառվող այն լուրը, թե նշված քոլեջից ուսանող է հեռացվել՝ դասադուլի մասին հայտարարություն անելու պատճառով:
-Պարո′ն Աբրահամյան, ճիշտ է, որ Ինֆորմատիկայի պետական քոլեջի երրորդ կուրսի ուսանող Հովհաննես Ղազարյանը հեռացվել է բուհից, որովհետև ուսանողներին տեղեկացրել է, որ այսօր դասադուլ է հայտարարված:
-Առավոտյան ժամը 9:00-ից այդ տղան մտել է խմբերը, նամանավանդ այն խմբերը, որտեղ փոքր են, իննից են գալիս սովորելու, հայտարարել է, որ այսօր դաս չի լինելու, դասադուլ է և այլն, և այլն: Այդպես մի հինգ-վեց խումբ մտնելուց հետո արդեն Բաղդասարյանը(փոխտնօրեն) իրեն կանչել էր և ասել, որ նա իրավունք չունի այդպիսի հայտարարություններ անելու:
-Իսկ Ձեր կողմից ի՞նչ արձագանք եղավ այդ հայտարարությունների վերաբերյալ:
-Ես նրան միջանցքում տեսա, արդեն դեպքին տեղյակ էի և ասացի, որ դասերը չի կարելի խանգարել, անկախ նրանից, թե ինչ հայտարարություն ես անում: Դա իրավունք ունի անելու տնօրենը, փոխտնօրենը և բաժնի վարիչը: Դրա համար ես նրան ասացի, այսօր գնա տուն: Նկատողություն արժեր անել, բայց նկատողություն էլ չեմ տվել, առավել ևս հեռացում այդ տղայի նկատմամբ չի արվել:
-Փաստորեն ուսանողը չի՞ հեռացվել և գալու՞ է դասի:
-Բայց եթե ինքը իրեն հեռացված համարի ու չգա դասերի իսկապես կհեռացվի, որովեհտև մեր մոտ խիստ է:
-Այսինքն, եթե ուսանողը չհաճախի դասերին կհեռացվի ոչ թե իր արած հայտարարությունների, այլ բացակայությունների՞ համար:
-Այո, իհարկե, բայց ափսոս է այդ տղան: Պետք է ասեմ, որ նա լավ սովորող ուսանող է, անվճար է սովորում, հարվածային է:
-Իսկ ուսանողը դասերի ընթացքում է հայտարարություն արել դասադուլի վերաբերյալ թե դասամիջոցների:
-Ոչ, դասերի ժամանակ:
-Եթե դասի ժամանակ է մտել, ինչոԻ՞նչ է առաջարկել Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանինւ դասի ժամանակ դասախոսները թույլատրել են, որ Հովհաննես Ղազարյանը մտնի դասարան և հայտարարություններ անի:
-Երեք ուսուցիչ չեն թողել, բայց քանի որ 21 տարեկան է, մի քիչ ավելի մեծ տեսք ունի, ուսուցիչներին թվացել է, թե ուսխորհրդի նախագահն է կամ անդամ և ուսխորհրդի վերաբերյալ որևէ հայտարարություն է անելու: Դրա համար թույլատրել են:
-Իսկ ուսխորհրդի անդամին կամ նախագահին կարելի՞ է դասի ժամանակ մտնել ու հայտարարություն անել:
-Ո՛չ, իհարկե չի կարելի, այդ ուսուցիչներն էլ են սխալ վարվել:
-Իսկ եթե հայտարարությունը վերաբերեր մեկ այլ բանի, ոչ թե նախըտրական իրավիճակի հետ կապված դասադուլին…
-Ավելի խիստ կպատժվեր: Այո, մեկ–մեկ լինում են այդպիսի հիմարություններ, լինում է ուսանող, որ այնքան էլ խելոք չի և կարող է իրեն թույլ տալ հայտարարություններ անել: Իհարկե սա հազվագյուտ դեպք էր:
-Բայց նա ուսանող լինելուց բացի նաև ՀՀ քաղաքացի է և քաղաքական կողմնորոշման իրավունք ունի:
-Այդ իրավունքները ես նրան տալիս եմ: Ինքը, որ գնացել է միտինգի, դրա համար ինքը ոչ կպատժվի, ոչ մի բան էլ չի լինի: Բայց քոլեջը քաղաքականացված չի և ես էլ ոչ կուսակցական եղել եմ, ոչ էլ կլինեմ: Բոլորս գնանք միտինգների և այլն, և այլն, ես գտնում եմ, որ դա ճիշտ չի, մեր տեսակետն արտահայտում ենք քվեարկությամբ: Ես ինչու եմ վրդովված խոսում, որովհետև այս սուտը տարածվելու է:
-Շնորհակալություն: Մենք հետևողական կլինենք, թե ինչպես են դեպքերը զարգանալու և ինչ է սպասվում նշված ուսանողին:
Զրուցեց Բ. Արաբյանը