"Cipriani" ռեստորանում վեճ է ծագել Օռլանդո Բլումի և Ջասթին Բիբերի միջև (տեսանյութ)
Իսպանիայի "Cipriani" ռեստորանում վեճ է ծագել Օռլանդո Բլումի և Ջասթին Բիբերի միջև: Հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Page Six-ին:
Բիբերը և Բլումը նստած են եղել տարբեր սեղանների մոտ: Ականատեսների փոխանցմամբ` երգիչը կոպիտ արտահայտություններ է արել դերասանի նախկին կնոջ՝ թոփ-մոդել Միրանդա Քերրի հասցեին: Երգիչը կամաց ասել է Բլումին. «Նա լավիկն է»: Բիբերն ակնարկել է այն փաստը, որ լավ հարաբերությունների մեջ է եղել Միրանդայի հետ:
Տեսախցիկը ֆիքսել է նրանց վեճը: Ինչպես գրում է կայքը, ներկաները հրճվել են տեսնելով, թե ինչպես է Բլումը հարվածում Բիբերին:
Բիբերի և Միրանդայի միջև հարաբերությունները դեռ սկսվել էին 2012թ.-ին, երբ Միրանդան նորաձևության երեկոյի ժամանակ հանդիպել է Ջասթինին: Իսկ ահա 2013թ.-ին նրանք բաժանվում են: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, նրանք բաժանվել են Բիբերի պատճառով: