Միջերկրի արձանագրությունները. 60 տարի առաջ լույս է տեսել «Մատանիների տիրակալը» եռերգության առաջին գիրքը
Ջոն Թոլքիենի «թալմուդից»՝ «Մատանիների տիրակալի» բազմածավալ ձեռագրից, խուսափում էին բոլոր հրատարակչությունները: Մեկը հեղինակին հանգիստ ասում էր, որ նյութը կրճատելու խիստ կարիք ունի, մյուսը ծաղրանքով ուսերն էր բարձրացնում. «Մեր մոտ այդքան թուղթ չկա»: Վերջիվերջո, հեղինակը ստիպված գիրքը տրոհեց վեց անանուն մասի, հետո դրանք խմբավորեց երեք գրքում:
Եվ խնդիրը միայն թղթի պակասը չէր, այլ այն, որ մեկ մեծ գրքի արժեքը շատ բարձր կլիներ, իսկ գրքի հաջողությանը նրանք խիստ կասկածում էին: Թոլքիենը հուսահատորեն դիմադրում էր, և համաձայնեց միայն, երբ ոչ մի հրատարակիչ չհամաձայնվեց հրատարակել ամբողջական գիրքը: Այդպես հայտնվեց «Մատանիների եղբայրությունը», «Երկու ամրոց» և «Արքայի վերադարձը»:
Շարքի առաջին գիրքը լույս տեսավ 1954 թվականի հուլիսի 29-ին, ուղիղ 60 տարի առաջ: