Մարդու իրավունքների պաշտպանը հացադուլ է անում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյն իր մտահոգությունն է հայտնել մարդու իրավունքների իրանցի պաշտպան Նասրին Սոթուդեի առողջական վիճակի կապակցությամբ:
Սոթուդեն արդեն 7-րդ շաբաթն է հացադուլ է անում Թեհրանի Էվին բանտում: Նրա ընտանիքը հայտնում է, որ նա շատ քաշ է կորցրել, իսկ արյան ճնշումն արտասովոր ցածր է: Սակայն Իրանի իշխանությունները, հայտնում են, որ նրա առողջականը լավ է:
Նասրին ամուսինը նամակ է հղել Reuters-ին, որում հայտնել է, որ առաջիկա օրերին Նասրինին ստիպված կլինեն հիվանդանոց տեղափոխել: Առաջիկայում նախատեսվում է խորհրդարանական հանձնաժողովի այցը դատապարտված իրավապաշտպանին:
Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգության դեմ հանդես գալու և քարոզչություն անելու համար: Սոթուդեն հացադուլը սկսել էր, երբ նրա 12-ամյա աղջկան արգելել էին ազատ տեղաշարժվել: Ըստ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների պաշտպանի ընտանիքի անդամների նկատմամբ այլ պատժամիջոցներ են կիրառվում: