ԻԻՀ-ի հոգևոր առաջնորդը Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները ցեղասպանություն է որակել
ԻԻՀ-ի հոգևոր առաջնորդը կոչ է արել իսլամական աշխարհին զինել պաղեստինցիներին: Իրանի հոգևոր առաջնորդն Իսրայելի գործողությունները Գազայի նկատմամբ որակել է ցեղասպանություն և պատմական աղետ:
Հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին երեքշաբթի խոսելով մահմեդական Իդ ալ-Ֆիտր հոգևոր տոնի վերաբերյալ՝ անդրադարձել է նաև իսրայելական գործողություններին: Նա կոչ է արել բոլոր իսլամիսներին զինել Գազային, որպեսզի դիմագրավի Իսրայելի գործողություններին, քանի որ դրանք որակվում են որպես ցեղասպանություն և պատմական աղետ:
Վերջին երեք շաբաթներին ծավալված ռազմական գործողությունների արդյունքում պաշտպանական գծում զոհերի թիվը գերազանցել է 1.1 հազարը և կա ավելի քան 6.5 հազար վիրավոր: