Վարդան Այվազյանը կլինի՞ բնապահպանության նախարար
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, այն հարցին, թե ընտրություններից հետո որոշակի ակնկալիքներ ունի՞, դրական պատասխանեց:
Դեռ ընտրություններից առաջ շատ էր քննարկվում այն հարցը, որ Այվազյանը վերադառնալու է իր նախկին պաշտոնին.
-Պրն. Այվազյան, որքանո՞վ է հավաստի այդ լուրը:
-Որքան, որ դուք եք շրջանառում, ես ակնկալում եմ, որ ամեն ինչ պետք է լավ լինի, կարևոր չէ, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի. դա բացարձակապես երկրորդական հարց է,- նշեց Այվազյանը: