Ձերբակալվել է ինքնաթիռ` 1,3 տոննա չարտոնագրված ոսկու ձուլակտորներ արտահանելու պահին
Թուրքիայի միջպետական օդանավակայանում ձերբակալել են թուրքմենական ինքնաթիռ, որը տանում էր մեկ տոննայից էլ ավել ոսկու ձուլակտորներ: Հետաքննությունը պարզել է, որ բեռի սեփականատերն թուրքական շինարարական «Polimeks» ընկերությունն է, որը զբաղվում է Թուրքմենիա շինտեխնիկայի և սանհանգույցների արտահանմամբ: Ըստ նրանց ներկայացրած փաստաթղթերի' նրանք այդ պահին էլ սանտեխնիկա էին արտահանում Թուրքմենստան: Չարտոնագրված ոսկու ձուլակտորների ընդհանուր քաշը կազմում է 1.3 տոննա: Ընկերությունը Թուրքմենիայում ունի 120-ից ավելի շիննախագծեր և վերջերս սկսել է Աշխաբադի միջպետական օդանավակայանի կառուցումը: