Ժաննա Ֆրիսկեն ապաքինվում է
Ժաննա Ֆրիսկեի հայրը հայտնել է, որ երգչուհին ապաքինվում է, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ Ժաննան կժամանի Մոսկվա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ փոխանցվում է, որ ԱՄՆ-ում քաղցկեղի դեմ բուժում ստացող ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն պլանավորում է հուլիսի վերջին վերադառնալ Ռուսաստան:
Հիշեցնենք, որ հայտնի երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն հիվանդ է քաղցկեղի վերջին 4-րդ փուլով և իր բուժումը անցնում էր Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկում: