Թուրքիան մտադիր է 17 տոննա բժշկական օգնություն ուղարկել Գազայի հատված
Թուրքիան մտադիր է 17 տոննա բժշկական օգնություն ուղարկել Գազայի հատվա: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կատարած հայտարարությանը:
«Մենք պետք է օդային կամար ստեղծենք Գազայի հետ»,-հայտարարել է Դավութօղլուն:
Դավութօղլուն նշել է նաև, որ հույս ունի, որ հրադադարի ռեժիմը դեռ կերկարացվի:
Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ հուլիսի 7-ին Իսրայելի օդուժի հարվածներից զոհվել է 1062 պաղեստինցի: Նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել: Իսկ Իսրայելի կողմը կորցրել է 43 զինվոր: