Մահացել է «Երաժիշտը» ֆիլմի դերասան Պիտեր Մարկվարդը
Այսօր 50 տարեկան հասակում մահացել է «Երաժիշտը» ֆիլմի հայտնի դերասան Պիտեր Մարկվարդը: Գրում է «Газета.Ru»-ն:
Ինչպես տեղեկացրել են դիահերձարանում,Պիտերը մահացել է դեռ հուլիսի 19-ին:Մահվան հանգամանքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Պիտեր Մարկվարդի առաջին դերը եղել է Ռոբերտ Ռոդրիգեսի «Երաժիշտը» (1992) ֆիլմում: Դերասանը հայտնի է նաև «Երեխաների լրտեսը 3. խաղն ավարտված է» (2003) ֆիլմում կերտած դերով: Վերջին տարիներին դերասանը հիմանականում զբաղված է եղել համակարգչային խաղեր խաղալով: