Ո՞վ է լինելու Շիրակի մարզպետ և ո՞վ է պաշտոնանկ լինելու
Տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահի խորհրդական, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը առաջիկայում նշանակվելու է Շիրակի մարզպետ: Գյումրեցիներն արդեն ոգևորված սպասում են այս նշանակմանը:
Ի դեպ, առաջիկայում պաշտոնանկ է լինելու նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը, ով, ըստ տեղեկությունների, համարվում է Շիրակի նախկին մարզպետ, Ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանի համակիրը: Ի դեպ, նրանք նաև քավոր-սանիկ են, իսկ երբ Աշոտ Գիզիրյանը աշխատել է Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Կարեն Բաբակեխյանը եղել է նրա տեղակալը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://shamshyan.com/arm/kVf5ZSFDon.html