Սկանդալ` "Forbes"-ի և Սոբչակի միջև
Այն բանից հետո, երբ "Forbes" ամսագիրը հրապարակեց ռուս ամենահարուստ արտիստների ցուցակը, մեծ հեղինակություն վայելող ամսագրի ու հայտնի լրագրող Սոբչակի միջև մեծ սկանդալ տեղի ունեցավ: Վերջինս այդ անվանակարգում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Սոբչակին զայրացրել է իր անվան շուրջ գրված որոշ նախադասություններ: Օրինակ` «2013 թվականին Սոբչակն ամբողջովին կարողացավ վերականգնել իր դիրքորոշումը մեդիա դաշտում, որը կորցրել էր 2012 թվականին»: Այս և նմանատիպ գրառումները զայրացրել են վերջինիս: Նա ի պատասխան այս ամենին ևս հանդես է եկել մեկնաբանությամբ.
«Շնորհավորում եմ իմ կոլեգաներին, ովքեր աշխատում են "Forbes"-ում, ինչպես նաև նրանց գլխավոր խմբագրին: Վերջիններս «հիանալի» աշխատանք են կատարել: Սա վառ օրինակ է, թե ինչպես կարելի է գրել հոդված, որը կարող է բացասական կերպար դարձնել ցանկացածին»: