Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ կրակահերթի է ենթարկել հայկական սահմանները. ադրբեջանական կողմն ունի վիրավորներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ կրակահերթի է ենթարկել հայկական սահմանները: Կրկին փակուղային իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հայտնում է ադրբեջանական АПА գործակալությունը, հուլիսի 25-ի երեկոյան հայկական կողմը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղից ենթարկվել է ինտենսիվ կրակահերթի:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկը, հիվանդանոց է տեղափոխվել 2 վիրավոր: Մինչ այդ, նաև նշվել էր, որ վիրավորվել էին Ալիբեյլու գյուղի երկու բնակիչ՝ Ֆարիդ Նաբի Օղլու Մամեդովը /ծնվ. 1997թ./ և Անյա Գարա Գըզա Ալեկբերովան /ծնվ. 1962թ./:
Վիրավորներն այս պահին դեռևս գտնվում են հիվանդանոցում: Ֆարիդ Նաբի Օղլու Մամեդովը ենթարկվել է վիրահատության: