«Նոր ալիք 2014»-ի լավագույն արտիստ է ճանաչվել Սոնա Ռուբենյանը
Woman.ru կայքը քվեարկություն է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ «Նոր ալիք 2014» երգի մրցույթի լավագույն արտիստին ընտրելու համար:
Քվեարկությունն արդեն ավարտվել է: Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ռուբենյանը քվեարկության արդյունքներով առաջին հորիզոնականում է:
Սոնա Ռուբենյանը կայքի կողմից կստանա մրցանակ: