Այսօր Բեռնարդ Շոուի ծննդյան օրն է
Ջորջ Բեռնարդ Շոու (անգլ.՝ George Bernard Shaw (հուլիսի 26, 1856, Գոլբլին – նոյեմբերի 2, 1950, Այոթ-Սենթ-Լորենս), իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ։ Նոբելյան մրցանակակիր (1925)։ Դուբլինում դպրոցն ավարտելուց (1871) հետո 1876 թվականին տեղափոխվել է Լոնդոն, զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ, եղել երաժշտական ու թատերական քննադատ։
Անգլիական բեմերում դժվարությամբ ընդունված Շոուի դրամատուրգիան լայն ճանաչում է գտել աշխարհում և դարձել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի աշխարհի շատ թատրոնների խաղացանկը։ Հայ թատրոն մուտք են գործել 20-րդ դարի սկգբներից։ Հայաստանի բեմերում բազմիցս ներկայացվել են «Սատանայի աշակերտը», «Մարդը և զենքը» («Շոկոլադ ուտող զինվորը» վերտառությամբ), «Պիգմալիոն», հայկական հեռուստատեսությամբ՝ «Առնետների թուխ տիկինը» պիեսները։
Բեռնարդ Շոուն միակ մարդն է, որ արժանացել է թե Նոբելյան մրցանակի (1925 թվականին, «Սստեղծագործության համար, որը տոգորված է մարդասիրությամբ և իդեալիզմով, ցայտուն երգիծանքով, որը հաճախ զուգորդվում բացառիկ բանաստեղծական գեղեցկությամբ») և 1938 թվականին Օսկար կինոմրցանակի Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։
Շոուն հրաժարվել է Նոբելյան մրցանակի դրամական մասից, թեև դափնեկրի մեդալը ընդունել է։