Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ...

Միքայել Նալբանդյանի իրավաքաղաքական հայացքները

Միքայել Նալբանդյանի անունն ու գործն անջնջելի տառերով դրոշմված են հայոց նորագույն պատմության և մշակույթի տարեգրության մեջ: Նրա գեղարվեստական և հրապարակախոսական երկերը թեև միշտ գրվել են կոնկրետ առիթներով, բայց ասես անընդհատ քայլում են ժամանակի հետ, բացվում են նորանոր կողմերով, բովանդակության նոր խոսքով ու նշանակությամբ:
Ահա թե ինչու, մեր ժողովրդի ամեն նոր սերունդ Նալբանդյանին համարել է իր ժամանակակիցը, իմաստուն բարեկամն ու խորհրդատուն, քննել է այն խնդիրը, թե մեծ մտածողն ինչով է կապվում արդիականության հետ, որն է նրա չխամրող հմայքի գաղտնիքը:
Միքայել Նալբանդյանը' իբրև մտածող, գրող և քաղաքացի, արտակարգ երևույթ էր մեր իրականության մեջ:


Զինված լինելով ռուսական և եվրոպական հեղափոխական առաջավոր գաղափարներով' Նալբանդյանը դարձավ դեմոկրատական հեղափոխության դրոշակակիրներից մեկը և ընկավ ժողովրդի ազատության համար մղվող պայքարում:
Միքայել Նալբանդյանը հանդիսացել է հայկական սոցիալ-դեմոկրատական շարժման նախագնացը և իր եռանդուն գործունեությամբ ճանապարհ հարթել հայ հասարակական մտքի հետագա առաջընթացի համար:
Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թվականի հոկտեմբերի 26-ին, Նոր Նախիջևան քաղաքի հետամնաց թաղամասերից մեկում, պայտար Ղազարի ընտանիքում: Նորածինը տան տասներորդ զավակն էր, հոր չորրորդ ամուսնության պտուղը:
Նալբանդյանի ընտանիքը պատկանում էր տոհմիկ արհեստավորների շարքին: Դարբնությունը կամ պայտարությունը ժառանգական զբաղմունք էր այդ ընտանիքում: Պայտարության արհեստով զբաղվել էին ուստա Ղազարի նախնիները: Պապենական արհեստի անունով է հենց, որ նրա զավակները կազմում են իրենց ազգանունը' «Տեմիրճյան» կամ «Դարբինյան»: Հոր անունով կամ ազգանունով Միքայելը նախապես կոչվում էր Խազարյան կամ Դարբինյան: Հետագայում, Ղրիմում, ապագա հրապարակախոսը վերցրեց Նալբանդյան ազգանունը:
Հայ հասարակական-քաղաքական միտքը բարձրացնելով ռուս հեղափոխական դեմոկրատների պայծառ համաստեղության' Բելինսկու, Գերցենի, Օգարևի, Չեռնիշևսկու, Դոբրոլյուբովի գաղափարների մակարդակին' Նալբանդյանը հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ նշանավորեց մի ամբողջ դարաշրջան:


Կարճատև, բայց դեպքերով ու կապերով, հերոսական և ողբերգական դրվագներով, հոգեբանական բարդ անցումներով բացառիկ հարուստ կյանք է ապրել Միքայել Նալբանդյանը: Նա մահացավ, երբ դեռ չէր բոլորել 37 տարին, բայց ինչքան շատ բան հասցրեց անել, հասարակական և անձնական ինչ բազմապիսի թելեր են կապվում նրա անվան և գործի հետ: Նրա գործունեության շառավիղը, սկիզբ առնելով հայրենի Նոր Նախիջևան քաղաքից, հասնում է մինչև Քիշնև և Ղրիմ, Մոսկվա և Պետերբուրգ, Թիֆլիս և Էջմիածին, մինչև Կ. Պոլիս և հեռավոր Հնդկաստան, Լոնդոն և Փարիզ:


Կյանքի թելադրանքով նա սկսում է խորանալ ժամանակի հասարակական-քաղաքական մեծ շարժումների մեջ: Հայկական ազգային խնդիրները նրան տանում են ռուսական միջավայր, այնտեղից էլ հասցնում համաշխարհային մեծ հեղափոխականների ասպարեզ: Ուր էլ որ գնում էր Մ. Նալբանդյանը, անմիջապես իր շուրջը ձևավորում էր համախոհների թանձր մթնոլորտ և վաստակում երդվյալ թշնամիներ: Նրա ճանապարհը բնորոշվում է պայքարով և դժվար վերելքով:
Մ. Նալբանդյանի փիլիսոփայական, սոցիոլոգիական, էսթետիկական, հոգեբանական, սոցիալ-տնտեսագիտական, քաղաքագիտական, էթնոքաղաքական և իրավական հայացքները վերջնականապես ձևավորվեցին 19-րդ դարի 60-ական թվականների սկզբին և դարձան հայ հասարակական մտքի բարձրագույն նվաճումը:


Բազմակողմանի կրթված, մտածող, ահռելի հիշողության տեր, բեղմնավոր հասարակական գործիչ, հռչակավոր ազգասեր, գիտուն, ճարտասան, քաղաքական մարտնչող և ժողովրդական հրապարակախոս, ազատության երգիչ, մարդ, որը պատերազմ էր հայտարարել ստորությանն ու խավարին. ահա այսպես է բնութագրվել Նալբանդյանն իր ժամանակակիցների կողմից:
Թեև Մ. Նալբանդյանը պետության և իրավունքի վերաբերյալ աշխատություն չի թողել, բայց նրա պատմափիլիսոփայական ստեղծագործություններում առկա են նման հարցեր:
«Պետությունը ժողովուրդը չէ», գրում է Նալբանդյանը' խոսելով պետության մասին, «պետք է հասկանալ այդ պետության չինովնիկներին և նրա ղեկավարությանը»:


Դիտարկելով Եվրոպայի բուրժուական և Ասիայի ֆեոդալական երկրների պետությունները' Նալբանդյանը հանգում է այն եզրակացության, որ այդ երկրներում շահագործող դասակարգերը, պետական ապարատի օգնությամբ, բազմությանը պահում են ճնշող վիճակում: Նալբանդյանը գտնում է, որ պետական ապարատը պաշտպանում է հարուստների շահերը, ծառայում նրանց, ովքեր ապրում են ժողովրդի հաշվին, որոնցից հարկադրաբար հավաքելով հարկերը' պահպանում են չինովնիկական ապարատը:
Եվրոպական պետություններում պետական վարչակարգի փոփոխությունների համար բուրժուական գաղափարախոսներն օգտագործում են այն հիմնավորումը, թե պետությունը ժողովրդի շահերի պաշտպանն է: Նալբանդյանը դեմ էր այդ հիմնավորմանը, քանի որ լավ հասկանում էր. եթե պետության ներսում բնակչությունը բաժանվում է հարուստների և աղքատների, ապա այդ պետությունը բռնապետական է: «Թե հարկն է, թող թեկուզ քառասուն անգամ փոխեն վարչաձևը,- գրում է նա,- սակայն եթե հասարակության մի մասը տիրում է հողին, մյուսը մնում է աղքատ, ապա այստեղ բռնություն է տիրում»: Նալբանդյանը պարզ գիտակցել է այն հանգամանքը, որ ֆեոդալական և բուրժուական երկրներում վարչակարգի փոփոխությունները չեն փոփոխում պետության բուն շահագործական էությունը, քանի որ իշխանությունը գտնվում է հարուստ հողագործների, առևտրականների և արդյունաբերողների ձեռքում:
Իր մի շարք գործերում և հատկապես «Հեգելը և նորա ժամանակը» աշխատությունում Նալբանդյանը մեծ համակրանքով է խոսում Հեգելի դիալեկտիկայի մասին: Նա փորձեց այն վերամշակելով' որպես ճանաչողության գիտական մեթոդ օգտագործել: Իսկ նրա հակառակորդները, և հատկապես Տերոյենցը, Հեգելի դիալեկտիկան համարելով աթեիզմի հիմնավորում, առաջարկում է հրաժարվել դրանից:
«Հեգելը և նորա ժամանակը» աշխատությունը գրվել է բանտում, 1863 թվականի օգոստոսին, և առաջին անգամ տպագրվել «Լումա» ամսագրի 1872 թվականի տասներորդ համարում: Իր տարբեր բնույթի երկերում Նալբանդյանը հաճախ է շոշափել փիլիսոփայական հարցեր և խոսել փիլիսոփայության դերի մասին, սակայն «Հեգելը և նորա ժամանակը» հեղինակի միակ գործն է, որի նյութն ամբողջապես փիլիսոփայությունն է: Վերոհիշյալ երկում Նալբանդյանը հաճախ է հենվում Չեռնիշևսկու վրա, դրսևորում իր գաղափարական կապը և փիլիսոփայական հայացքների ընդհանրությունը ռուս հանճարեղ մտածողի և հեղափոխական դեմոկրատի հետ' բերելով նրանից ընդարձակ մեջբերումներ:
Բանտում նրա տրամադրության տակ եղել է մասնավորապես «Современники» (1858 թ.), ամսագրում տպագրված Ն. Գ. Չեռնիշևսկու «Համայնական հողատիրության հակառակ փիլիսոփայության նախապաշարումների քննադատությունը» նշանավոր հոդվածը, որից Նալբանդյանը կատարել է մեջբերումներ' առանց հեղինակի անունը հիշատակելու:
Անդրադառնալով Հեգելի իդեալիստական հայացքներին' նա արտահայտում է այն միտքը, որ ոչ միայն միապետական, այլ նաև սահմանադրական, հանրապետական պետություններում իշխանությունն ունի մի նպատակ' ապահովել ունևորների իշխանությունը չունևորների նկատմամբ:
Գրականության մեջ ձևավորված այն կարծիքը, թե Նալբանդյանը սահմանադրական միապետության կողմնակիցն էր, չի համապատասխանում իրականությանը:
Նալբանդյանը դեմ էր հանդես գալիս իր ժամանակակից պետական վարչաձևին' այդ ամենը հակաժողովրդական համարելով, քանի որ և՛ գերմանական միապետության, և՛ ֆրանսիական բուրժուական հանրապետության օրոք ժողովուրդը զուրկ էր տնտեսական և քաղաքական իրավունքներից: Մյուս կողմից, մարդու իրավունքը և ազգի իրավունքը չպետք է հակադրել միմյանց: Մ.Նալբանդյանի այս միտքը հատկապես արժեքավոր է ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության մասին միջազգային իրավական նորմերի փոխհարաբերության կնճռոտ հարցերի լուծման տեսանկյունից: Այսպես, եթե համամարդկայինը զարգանում է ազգայինի միջոցով, ապա մարդու իրավունքն էլ զարգանում է ազգային իրավունքի զարգացման միջոցով: Կոնկրետ մարդը' որպես տվյալ ազգի ներկայացուցիչ, միաժամանակ և՛ ազգի, և՛ մարդու իրավունքների կրողն է, հետևաբար' ազգի իրավունքի և մարդու իրավունքի հակադրումն անիմաստ է, քանզի դրանք մեկը մյուսին պայմանավորող ու զարգացնող կողմերն են: Եվ քանի որ համամարդկայինի զարգացումը տեղի է ունենում ազգերի զարգացման միջոցով (և ոչ թե հակառակը), ուստի ազգի ինքնորոշման իրավունքն առանձին է, գերակա, որովհետև կոնկրետ մարդն ավելին է, քան վերացական մարդը:
Շարունակելով իր պատկերացումները պետական համակարգի զարգացման վերաբերյալ' նա չէր կասկածում, որ կգա օրը և Անգլիայի պետական համակարգը կփլուզվի, նույնը կկատարվի Ֆրանսիայի Հանրապետության հետ:
Արևմտյան Եվրոպայի քաղաքական ձևակերպումներում Նալբանդյանը դրանք չէր դիտարկում որպես քաղաքական վերջին փուլ, հակառակը' նա հասկանում էր, որ շահագործողական պետությունների փլուզումից հետո ժողովրդի շահերը ներկայացնող նոր տիպի պետություններ կստեղծվեն:
Նալբանդյանը գրել է, որ դարերի ընթացքում Եվրոպան փոխել և շարունակում է փոփոխել պետական վարչաձևերը, սակայն մինչև այսօր իր նպատակին չի հասել: Նպատակը պետության ոչնչացումը չէ, այլ նոր ազգային վարչական ապարատի ստեղծումը և նրա միջոցով' տնտեսական հարցերի լուծումը:
«Այս հարցը վաղ թե ուշ լուծվելու է,- նշում է նա,- թեկուզ ահավոր փոթորիկներ լինեն: Մ. Նալբանդյանի' պետության մասին գաղափարները սերտորեն կապված են ժողովրդի ազատության հետ: «Պետք է իմանալ, որ պետության շահերը ոչ մի առնչություն չունեն ժողովրդի շահերի հետ, այնքան ժամանակ, քանի դեռ համակարգը այդպիսին է, ինչպիսին այսօր է»,- գրել է նա: Հեղինակի կարծիքով' պետության բոլոր ձևերը պետք է ոչնչացվեն և ստեղծվեն նորերը:
Մ. Նալբանդյանի և անարխիզմի գաղափարախոսության «հայր» Բակունինի մտերիմ հարաբերությունները չպետք է առիթ հանդիսանան կարծելու, թե Նալբանդյանը գտնվում էր նրա անարխիստական գաղափարների ազդեցության տակ: Անձամբ Բակունինը հարազատներին խոստովանել է, որ Նալբանդյանն իր քաղաքական հայացքները չի կիսում:

«Նա,- գրել է Բակունինը,- քաղաքական ոչ մի համաձայնություն չունի ինձ հետ»: Նմանօրինակ միտք Բակունինն արտահայտել է Տուրգենևին ուղղված նամակում' ասելով, որ Նալբանդյանը պատկանում է հակառակորդ բանակին:
Հասկանալով, որ պետությունը ոչ թե հավերժ, այլ պատմական կատեգորիա է, Նալբանդյանը հարց է դնում պետական համակարգը վերացնելու մասին: Նա հասկանում էր, որ նման պետականության վերացման համար բոլոր պայմանները կստեղծվեն ուշ ապագայում, այլ ոչ թե գյուղական հեղափոխության հաղթանակից հետո: «Այո, եթե հավասարությունը ամբողջ երկիր մոլորակի վրա տարածված լինի, եթե վերանան այժմ գոյություն ունեցող բոլոր պետական համակարգերը,- գրում է նա,- ապա վաղը ոչ միայն չեն լինի ազգային հարցերը, այլև դրա անհրաժեշտությունը չի լինի: Բայց հարցն այն է, որ այդ ամենի համար ժամանակ է հարկավոր»:


Նալբանդյանի իրավաքաղաքական հայացքներում կարևոր տեղ են զբաղեցնում արտաքին քաղաքականության մասին, գաղութային տերություններին մերկացնող մտքերը և տարբեր բնույթի ազգային վերլուծությունները: Նա գտնում էր, որ զավթիչների քաղաքականությունը, ազգերի ստրկացումը և թալանումը շահագործող պետությունների հիմնական արտաքին գործընթացն են կազմում, ինչն անխզելիորեն կապված է այդ պետությունների ներքին քաղաքականության հետ: Նալբանդյանի խոսքերով' «Անգլիան և այլ տերություններ զավթել և իրենց ձեռքում են պահում շատ երկրներ' նրանց թալանելու, թանկարժեք հումքը դուրս հանելու նպատակով: Պետության և ազգերի զավթիչները քողարկվում են կեղծ փաստարկով' այս ամենը չենք կարող արդարացնել: Ինչ փաստ է դա: Այն կայանում է նրանում, որ ուժեղ պետությունները զավթում են օտար երկրները, ստրկացնում են օտար ազգերին միայն մեկ նպատակով' նրանց «քաղաքակրթելու» նպատակով»:


Հայ հեղափոխական դեմոկրատը գրել է, որ ճնշված ազգերը ձգտում են տապալել օտարերկրյա լուծը: Արդար և օրինական որոշում է, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու: Դիմելով ստրկացնող տերություններին' Նալբանդյանը նշել է, որ «եթե հավասարության կանոնները գոյություն ունեն և պետությունների միջև իրավունքները գործում են, նշանակում է այս ամենը պետք է գոյություն ունենա նաև ստրկացված ազգերի համար: «Դու ցանկանում ես պահպանել հավասարությունը հանուն իրավունքի, բայց ինչո՞ւ «ես» քեզ այդքան օտար եմ և քեզ հետ ոչ մի առնչություն չունեմ, իմ կամքից հակառակ, բռնի ուժով ինձ քո կշեռքի նժարին ես դնում: Ուրիշ պետությունների հետ դու խոսում ես իրավունքի անունից, իսկ իմ հանդեպ ոտնահարում այդ իրավունքները և մշակում դաժան անարդարություն»:


Հետագայում Նալբանդյանը նշում է, որ ինչքան էլ տարածքներ գրավվեն, միևնույն է, հասարակ ժողովուրդը ոչ մի շահույթ չի հետապնդում:

«Ազգերը, որոնք մի ամբողջ երկիր մոլորակ են ցնցում, նույնպես իրենց պետությունների ստրուկներն են»,- նշում էր Նալբանդյանը:
Նալբանդյանի էթնոքաղաքական հայացքների վրա մեծ է եղել հատկապես Բելինսկու ազդեցությունը: «Ազգը պետք է ունենա ազգություն, և այնտեղ, ուր չքանում է ազգությունը, բարոյապես և նյութապես չքանում է և ինքը' ազգը», անէանում է նրա կենդանի օրգանիզմը կարգավորող այն «զորությունը», որին մասնակից են «և՛ հոգին, և՛ ճարտարապետական արարչողությունը, և՛ մարդկային բնությունը, և՛ մինչև անգամ տեղի աշխարհի բնությունը»:
«Ազգ» և «ազգություն» (ձև և բովանդակություն) հասկացությունները դիտարկվում են վերացական, առանց էթնիկ սուբստանցի (էության)' հայի և հայության:
Ազգն անհնար է պատկերացնել առանց ազգության, հավաքական անձնավորության: Առանց ազգության մարդկությունը վերացական, մեռած երևույթ է:
Նալբանդյանն անթույլատրելի է համարում ազգի հավաքականությունը տրոհող դավանաբանական պայքարը: Հայերը, թե՛ լուսավորական, թե՛ կաթոլիկ, թե՛ ուղղափառ, միշտ արյունակից եղբայրներ են, մի ազգի ժառանգներ:


Իր հրապարակախոսական գործունեության սկզբում Նալբանդյանը գտնվում էր 18-րդ դարի արևմտաեվրոպական լուսավորիչների իդեալական հայացքների ազդեցության տակ:
Նա կարևորում է հայրենապահպանության գաղափարը, հատկապես հայրենիքի համար ծանր պահերին: Հայ ժողովրդի դառն անցյալը վկայում է, որ հայրենիքի կործանման գլխավոր պատճառը զանգվածային արտագաղթն է: «Ազգը պետք է հրաժարվի պանդխտությունից»,- հորդորում է Նալբանդյան բանաստեղծը:


Անդրադառնալով իրավունքի ծագմանը' Նալբանդյանն այն կապում է բնականոն իրավունքի հետ և սկզբնաղբյուրն է համարում հենց բնականոն օրենքները' հաստատելով, որ մարդկային կամ քաղաքացիական օրենքները ստեղծվել են բնականոն օրենքների հետ համատեղ:
Բնական իրավունքի հայեցակարգը' որպես գաղափարների, հայացքների կուռ համակարգ, ձևավորվել է նոր ժամանակաշրջանում (17-18-րդ դարերում), սակայն նրա ակունքները գտնվում են մարդկության պատմության հնագույն ժամանակներում: Հնագույն ժամանակաշրջանի մարդկանց պատկերացումների համաձայն' երկրային կարգերը (պետությունը, պետական իշխանությունը, համապարտադիր կանոնները և պատվիրանները, թույլտվություններն ու արգելքները և այլն) ծագել են ինչ-որ վերմարդկային (աստվածային) աղբյուրից ու հեղինակությունից և արդարության որոշակի աստվածային (բնական աստվածային, բնական) կարգի երկրային մարմնավորումն են:


Բնական իրավունքի հայեցակարգի համակողմանի հետազոտությունն ունի ոչ միայն տեսական-ճանաչողական նշանակություն, այլև հսկայական գործնական-կիրառական հնչեղություն' կապված մարդու անօտարելի իրավունքների և ազատությունների պաշտոնական ճանաչման ու պոզիտիվ իրավունքում (գործող օրենսդրությունում) դրանց իրավաբանական ամրագրման հետ: Բավական է նշել այն հանգամանքը, որ մարդու իրավունքների ազգային և միջազգային հանրաճանաչ փաստաթղթերի հիմքում ընկած է բնական իրավունքի հայեցակարգը: (Ուրիշ հարց է դրանց կիրառումը):
Բնական իրավունքի գաղափարները որոշակի զարգացում ստացան նաև միջնադարում, որտեղ հիմնական գաղափարախոսությունն աստվածաբանությունն էր:


Միջնադարի իրավաքաղաքական ուսմունքներում բնական-իրավական գաղափարները հիմնականում արծարծվել են միջնադարյան իրավաբաններ Թովմա Աքվինացու (1225-1274 թթ.) և Մխիթար Գոշի (1130-1213թթ.) ստեղծագործություններում: Մահից հետո Թովմա Աքվինացուն շնորհվել է «Հրեշտակային դոկտոր» տիտղոսը, իսկ արդեն 1323-ից նա դասվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը: Աքվինացու բազմաթիվ ստեղծագործությունների մեջ զգալի տեղ են գրավում պետությանը, պետական իշխանությանը և բնական իրավունքին վերաբերող հարցերը: Բայց դրանով հանդերձ այն ամենը, ինչ նա ասել է պետության ու քաղաքականության վերաբերյալ, մինչև այսօր էլ մնում է պատմական ծանրակշիռ վկայություն, և պետականագիտական ամեն կարգի դասընթացներում Աքվինացին հանգուցային տեղերից մեկն է գրավում:


Մ. Գոշը հայկական վերածննդի ամենափայլուն դեմքերից մեկն էր, 12-րդ դարի գրական հսկան, իսկ նրա «Հայոց դատաստանագիրքը» այդ ժամանակաշրջանի հայ մտավոր մշակույթի գանձարանի ամենաբովանդակալից ստեղծագործությունն է։ Միջնադարյան հայ մեծանուն օրենսդիր և օրենսգետ Մ. Գոշը ոչ միայն բնական իրավունքի գաղափարների կողմնակիցն էր, այլև բնական իրավունքով հիմնավորում էր մարդկանց հավասարությունն օրենքի և դատարանի առաջ:
Բնական իրավունքի հայեցակարգը' որպես ինքնատիպ և ուրույն տեսություն, ձևավորվել է նոր ժամանակաշրջանի այնպիսի մտածողների աշխատություններում, ինչպիսիք են Հ.Գրոցիոսը, Բ. Սպինոզան, Ֆ. Բեկոնը, Ջ. Լոկը, Շ. Լ. Մոնտեսքյոն, Ժան-Ժակ Ռուսոն, Թ. Ջեֆերսոնը, Ի. Կանտը, Հեգելը, Շ. Շահամիրյանը, Մ. Նալբանդյանը և այլք:


«Բնական իրավունքը,- գրել է Նալբանդյանը,- հզոր իրավունք է, որը գերազանցում է բոլոր մարդկային օրենքները, արդեն աշխարհին հասկանալ է տվել այն, որ բոլոր մարդիկ աստծո ձեռքով հավասար են: Մարդկային օրենքները ստեղծվել են սոցիալական և ընտանեկան կյանքի սրբությունը պահպանելու համար»: Եղել են ժամանակներ, երբ հասարակության բնական իրավիճակ է գոյություն ունեցել, որտեղ հավասարություն և ազատ շփվելու հարաբերություններ են տիրել մարդկանց միջև, իսկ քաղաքական անհավատության իրավիճակը մարդկանց դժբախտության աղբյուրն է:


«Մարդկային տառապանքները, դարերի փորձը, որը հազարամյակների ընթացքում կուտակվել է,- նշում է Նալբանդյանը,- մեզ մի պարզ ճշմարտության է հանգեցնում, որ ստրկությունը ծնում է անբարոյականություն, ինչն էլ իր հերթին դաժան հանցանքներ է ծնում: Պատմությունը փաստում է, որ ապստամբությունները, խռովությունները, սպանությունները, թալանը և այլ դաժան երևույթներ ծնվել են բռնակալությունից: Բռնակալության ոգին, ինչը ստրկության պաշտպանն է, չցանկանալով ընդունել մարդկային հավասարությունը, անօրինական կերպով առաջինն է մերկացնում իր թուրը, բոլոր խեղճ ու անօգնական մարդու ունեցվածքի և իրավունքի առջև»: Նալբանդյանը շարունակում է այն միտքը, որ ազատությունը ինչպես մարդկության, այնպես էլ հավասարապես յուրաքանչյուր անհատի սեփականությունն է:


«Սոս և Վարդիթեր» քննադատական աշխատությունում ևս Նալբանդյանն անդրադառնում է իրավունքի ծագման հարցին: Սովորույթները ծագել և գոյություն են ունեցել մինչև թագավորությունների կազմավորումը և փոխանցվել են, սերնդեսերունդ:
Իրավունքի պատմությունից հայտնի է, որ իրավունքի ամենասկզբնական և ամենահին աղբյուրը եղել է սովորույթը, իսկ սրա գործող հետևանքը' սովորութային իրավունքը: Սովորույթը, մեկ անգամ մշակվելով և որոշ բովանդակություն ստանալով, այնուհետև անցնում է սերնդից սերունդ և կյանքում դառնում պարտադիր: Պատմականորեն սովորութային իրավունքը նախորդել է իրավունքի մյուս աղբյուրներին: Սովորութային իրավունքը հին և միջին դարերի իրավական համակարգերի ամենագլխավոր աղբյուրն է եղել:


Ուսումնասիրելով հայկական իրականությունը, այն էլ' հայ հարուստների և աղքատների հարաբերությունները' Նալբանդյանը տեսնում է նրանց թշնամական վերաբերմունքը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Աղքատները զուրկ են իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից, նրանք համոզված են, որ այդ իրավունքը «պատկանում է միայն հարուստներին», այսինքն' նրանց, ովքեր շատ գումար ունեն:


Նալբանդյանը գիտակցում էր, որ հասարակությունը երկար ժամանակ առանց օրենքների գոյություն ունենալ չի կարող: Նա այն օրենքներն ու իրավունքը նկատի ուներ, որոնք մեծ խթան կհանդիսանան ազգի զարգացման գործում: Նալբանդյանը պայքարում էր, որպեսզի ստեղծվեն ժողովրդի շահերը ներկայացնող նոր օրենքներ, որոնք կծառայեն նրան: Նա հասկանում էր, որ այն երկրում, որտեղ ապրում էր, հարուստները միանգամից չեն հանձնվի և եղբայրական դաշինք չեն կնքի, հասարակ ժողովրդի իրավունքներն ու ազատությունը հետ չեն վերադարձնի: Պետք է պայքարով ձեռք բերել երազած ազատությունը: Հայ հեղափոխական-դեմոկրատն ասել է. «Այդ նպատակին հասնելու համար կպայքարենք մինչև վերջ, բանտն ու աքսորը մեզ չեն կանգնեցնի, եթե պետք լինի, մեր արյամբ ու զենքով հետ կբերենք մեզ համար այդքան թանկ ազատությունը:


Բարոյականության հետ կապված հարցերը Նալբանդյանը շոշափում էր պետության և իրավունքի էության միասնության մեջ: Այս խնդրին նա անդրադարձել է «Մխիթար Սեբաստացին և Մխիթարյանները», «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Հեգելը և նորա ժամանակը» աշխատություններում և «Սոս և Վարդիթեր» քննադատության մեջ:


Բարոյականությունը' որպես հասարակության գիտակցության ձևաչափ, կապված է մարդկանց պատմասոցիալական առօրյայի հետ: Շահագործող հասարակությունում չի կարող ձևավորվել և գոյատևել համամարդկային բարոյականությունը, քանի որ ունևորների և աղքատների միջև հակացուցված կարծիքներ են ձևավորվում դասակարգերի ճնշման, մարդկանց անհավասար դիրքորոշման, ազատության և այլ երևույթների մասին: Հասարակությունը ոչ թե միանգամից, այլ ընթացքում է ընկալում տիրող անարդար կարգերը: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ բարոյականության հասկացողությունը միայն մարդուն է հատուկ: «Բնության համար բարոյականության ոչ մի հարց չկա, իսկ մարդու համար իր կամքի արդյունքն է, որ կարող է լինել չար և բարի, կարող է մեծարել և խորտակել մարդուն»,- նշում է Նալբանդյանը:


Եվրոպայի և Ասիայի պետություններում հակաժողովրդական բարոյականության էությունը հայ հեղափոխական դեմոկրատը տեսնում է ոչ միայն սեփական, այլև նրանց կողմից զավթված և կեղեքված ազգերի հանդեպ:

«Ստրկությունը յուրաքանչյուր անբարոյականության հիմքն է»,- նշում է Նալբանդյանը:
Ըստ Նալբանդյանի' անհատի բարոյականությունը ձևավորվել է հասարակության ընդհանուր բարոյականությունից: Նա երազում էր վերացնել անհատի բարոյականությունը և ստեղծել համամարդկային ընդհանուր բարոյականություն:
«Կյանքի բարոյական հաղթանակը պատկանում է ոչ թե անհատին, այլ ազգին,- գրել է Նալբանդյանը,- և յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ազգ ինքնուրույն է հասնում դրան»:
Նալբանդյանը, լինելով ազգի ազատագրության քարոզիչ, քաջ գիտակցում էր, որ բարոյականության, հավասարության, ազատության և նման այլ խնդիրների լուծումը կհանգեցնի բազմաթիվ ուղղություններով խռովությունների:


Ինչ վերաբերում է նրա քաղաքագիտական հայացքներին, պետք է նշել, որ նա առաջին հայ քաղաքագետն էր, որ զարգացնելով իր նախորդների ազգային ավանդույթները և յուրացնելով ռուսական և համաշխարհային քաղաքագիտական ու հանրային մտքի նվաճումները, մշակեց հայ քաղաքագիտական մտքի տեսական դրույթներն ու մեթոդական սկզբունքները:
Նալբանդյանը պայքարում էր երկու ճակատով' արտաքին ու ներքին թշնամիների դեմ: Հայ ժողովրդի ազատագրությունը կապելով նրա սոցիալական ազատագրության հետ' նա առաջադրում և լուծում է մարդու ազատագրության, ազգի ու ազգային ազատագրության, ազգային թերարժեքության վերացման, ազգային համախմբման և հայ քաղաքագիտական մտքի պատմության համար կարևոր այլ հիմնահարցեր:


Ազգային, սոցիալական և անձնական ազատության հասնելու համար ուղենշում է երկու ճանապարհ' պայքարի և կրթության, զենքի և լուսավորության, որով նա դառնում է իր ստրկացած ազգի ազատագրության պայքարի զորավարն ու մեծ լուսավորիչը:
Մ. Նալբանդյանը համարվում է հայ դեմոկրատական, իրավաքաղաքական գաղափարների հիմնադիրը' դառնալով իրավաքաղաքական տեսության լայն տարածողը հայկական իրականության մեջ:
Մ. Նալբանդյանի ազատասիրական ու հայրենասիրական գաղափարներով դաստիարակվեց հայրենասեր գործիչների մի քանի սերունդ:
Հրապարակախոս, երկերում («Երկու տող», 1861, «Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ», 1862, «Հեգելը և նորա ժամանակը», 1863, հրտ.՝ 1902) Նալբանդյանը ընդլայնել է հայ հրապարակախոսության ոլորտներն ու բովանդակությունը՝ վերլուծելով ժամանակի ազգային, հասարակական կյանքի երևույթները, անդրադառնալով տնտեսական, քաղաքական, մշակութային և փիլիսոփայական հարցերի: Տեղական, մասնավոր բնույթի նշանակություն ունեցող հարցերին տվել է համազգային հնչողություն: Արևելահայ և արևմտահայ հատվածների հասարակական կյանքի երևույթները վերլուծել է համազգային շահերի և հեռանկարների դիտակետից: Քննադատելով հոգևոր դասի գործունեությունը՝ Նալբանդյանը չի ժխտել եկեղեցու և նրա դրական դերը հայոց պատմության մեջ: «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ վերլուծել է մարդկության պայքարը սոցիալական ու ազգային ազատագրության համար:

Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը: Կրթության և ուսուցման գործում բացառիկ տեղ է հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խ.Աբովյանի ավանդույթները՝ Ս. Նազարյանի հետ պայքարել է աշխարհաբարի հաստատման համար, բանավիճել Մխիթարյանների հետ («Յաղագս հայկական մատենագիտության ճառ», 1854-1955, «Մխիթար Սեբաստացի և Մխիթարեանք», 1854): Կարևորել է կնոջ դերը կրթության և դաստիարակության գործում:
Հայ իրականության մեջ առաջինն է բարձրացրել գրականության զարգացման համար քննադատության դերի և նշանակության ըմբռնումը («Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի», 1863-64, հրտ.՝ 1935):


Նալբանդյանը հայ գրականության մեջ իրապաշտության հիմնադիրներից է («Մինին խօսք, միւսին հարսն», 1857, «Մեռելահարցուկ», 1859): Նալբանդյանն առաջինն է հայ գրականության մեջ մտցրել ֆելիետոնի և պամֆլետի ժանրերը:

Այս թեմայով

Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan