Ադրբեջանցի պատգամավորը Մամեդյարովին անվանել է անզոր նախարար և տհաճ մարդ
Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը «Moderator.az» կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ներկայիս կառավարության ամենաանզոր նախարարներից մեկն է: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
«Այդ մարդու մեջ տհաճ է ամեն ինչ՝ արտաքինից մինչ իր հայտարարությունները»,-հայտարարել է Հասանգուլիևը հավելելով, որ հաճախ է մեկնում գործուղումների և տեսնում, որ շատ ադրբեջանցի դիվանագետներ դեսպանատունն օգտագործում են մասնավոր առևտրային նպատակներով:
«Նրանք այն աստիճան անգործունակ են, որ չեն կարողանում Ադրբեջանի մասին ճշմարտությունը հրապարակել այն երկրում, որտեղ որ աշխատում են»,-հայտարարել է Հասանգուլիևը: