Մահացել է «Кинопанорама» հաղորդաշարի հաղորդավարուհի Քսենյա Մարինինան
Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է «Кинопанорама» հաղորդաշարի հաղորդավարուհի, ՌԴ Ժողովրդական արտիստ Քսենյա Մարինինան: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով «Культура» հեռուստաընկերությանը:
«Աշխատանքի ընթացքում ես հանդիպեցի և շփվեցի հրաշալի մարդկանց հետ: Ես երջանիկ եմ եղել, որ հեռուստադիտողները կարող են տեսնել այսպիսի գիտական և կրթական ծրագրեր: Այս ծրագրերը հենց այնպես չեն ստեղծվել, այս հաղորդաշարը ստեղծել են մարդիկ, ովքեր ինչ-որ հիշողություններ ունեն», - ասել է Մարինինան իր աշխատանքի մասին:
1998թ.-ին Քսենյա Մարինինան արժանացել է «Тэффи» մրցանակին, իսկ 2012թ.-ին «Московская премьера» մրցանակին՝ «Кинопанорама» հաղորդաշարի համար: