Պատահար` Ադրբեջանի բանակում. զինծառայողը կրակել է ինքն իրեն
Ադրբեջանի բանակի զինծառայողը կրակել է ինքն իր վրա: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն դեպքը տեղի է ունեցել Պաշտապանության նախարարության N զորամասում: Փոխանցվում է, որ զինծառայող Փոլադ Մալիք օղլու Բայրամլըն ինքն իրեն կրակել է ինքնաձիգից: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում այս լուրը հաստատել են: Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն: